• Գլխավոր
  • Կապ
  • Առաքում և վճարում
  • Բոնուս
  • Առաքում
  • Գաղտնիության Քաղաքականություն
  • Համազգեստներ
  • Կոշիկներ
  • Շապիկներ
  • Գլխարկներ
  • Աքսեսուարներ
  • Արշավային
  • Բժշկական
  • Մանկական
Zoravar

041 366 466

ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ

Երևանում, ՀՀ և Արցախի բոլոր զորամասեր

660-whatsapp-image-2021-03-16-at-204629.jpeg

Առաքման վճարի մասին

 

Ուրախացնելով քեզ` շտապենք տեղեկացնել, որ առաքումն անվճար է Երևանում և Հայաստանի ու Արցախի բոլոր զորամասերում։ Այո՛, ԱՆՎՃԱՐ է:  

 

Առաքման ժամկետների մասին

  • Առաքումը Երևանում իրականացվում է մինչև 6 աշխատանքային ժամվա ընթացքում։
  • Առաքումը Հայաստանի և Արցախի զորամասեր իրականացվում է շաբաթը 2 անգամ․ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ։ Առավելագույնը քո պատվերը քեզ կհասնի 3 օրվա ընթացքում։ 
  • Առաքումների հետ կապված ցանկացած հարցի կամ խնդրի դեպքում հանգիստ դիմի՛ր մեզ: Մեր մասնագետները սիրով կպատասխանեն քո բոլոր հարցերին և կաջակցեն քեզ:

 

Պատվերի վերադարձ և գումարի փոխհատուցում

 

Հաճախորդների գոհունակությունը մեզ համար ամենակարևոր նպատակակետն է: Մենք անում ենք առավելագույնը, որ դու վայելես մեզ մոտ գնումներ կատարելը և գոհ լինես թե՛ մատուցված ծառայություններից, թե՛ գնված ապրանքներից: 

ՎՍՏԱ՛Հ ԵՂԻՐ, որ մենք կապահովենք վնասված կամ քո սպասումներին չհամապատասխանող ապրանքի փոխանակումը կամ վերադարձը` ապահովելով քո գոհունակությունը և լավ փորձառությունը: 

Առաքանին ստանալու պահին խնդրում ենք հավաստիանալ, որ գնված ապրանքները համապատասխանում են հարթակում ներկայացված նկարագրին, համոզվել, որ դրանք լիարժեք են և չունեն թերություններ, իսկ այդպիսիք բացահայտելու դեպքում ապրանքը վերադարձնել առաքիչին: Վերջինս սահմանված ժամկետում կապահովի դրա փոխանակումը կամ վերադարձը:  

Այնուամենայնիվ, եթե առաքումից հետո ինչ-ինչ պատճառներով չես կարողացել ստուգել ապրանքի որակը կամ պարզապես որոշակի դժգոհություններ ունես, կարող ես վերադարձնել կամ փոխանակել այն: Դրա համար պարզապես անհրաժեշտ է դիմել մեզ: Մենք մասնագետները կապահովեն ապրանքի փոխանակման կամ վերադարձի հետագա գործընթացների իրականացումը հնարավորինս սեղմ ժամկետներում: 

Գնված ապրանքը ենթակա է փոխանակման կամ վերադարձի այն ստանալու օրվանից 14 աշխատանքային օրվա ընթացքում`Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն: Նշենք, որ վերադարձի և փոխանակման ենթակա ապրանքները պետք է պահպանած լինեն իրենց ապրանքային տեսքը, ինչի հստակ բնորոշումը սահմանվում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքում:

Ապրանքի փոխանակման դեպքում նոր ապրանքի առաքումը կիրականացվի մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին դեպքերում քեզ հետ կարող են համաձայնեցվել և սահմանվել այլ ժամկետներ:

 

Վճարումների մասին

 

Մեզ համար չափազանց կարևոր են մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը: 

Կարևորելով քո առողջությունը` մենք որդեգրել ենք առցանց գնումների և անկանխիկ վճարումների քաղաքականություն: Այսպիսով, գնումներ կատարելիս կարող ես վճարումն իրականացնել տեղական կամ միջազգային բանկերի կողմից թողարկված քո ArCa, Visa կամ MasterCard քարտով: Նշենք, որ առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին: 

Տեղեկացնենք, որ անձնական, ինչպես նաև քո կողմից կատարվող վճարմանն առնչվող բոլոր տվյալները պաշտպանված են 3D Secure/Secure Code անվտագության տեխնոլոգիայով: Գնումներ կատարելիս կարող ես վստահ լինել, որ թե՛ անձնական տվյալներդ, թե՛ բանկային քարտիդ տվյալները, թե՛ վճարման մանրամասներն ամբողջությամբ պաշտպանված են: 

Արդեն 5 տարի «Զորավար» խանութը առաջարկում է որակյալ և մատչելի զինվորական հագուստ, կոշիկ և պարագաներ զինվորների և սպաների համար: Մեր տեսականին բաղկացած է հայկական արտադրության և միջազգային հայտնի զինվորական բրենդների ապրանքատեսակներից:

  • Կապ
  • Առաքում և վճարում
  • Գաղտնիության Քաղաքականություն
  • Բոնուս
489-group-42.png

«Զորավար» © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են

ՄԵՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ՝

Երևան, Մուրացան 126/5 | 098 366 456

Սիսիան, Գարեգին Նժդեհ 4 | 055 466 566